Խուճուճիկ Սյուն
Խուճուճիկ Սյուն անգլ.՝ Curly Sue | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հումորային դրամա, ռոմանտիկ կատակերգություն և մանկական ֆիլմ |
Թվական | հոկտեմբերի 25, 1991[1], դեկտեմբերի 6, 1991[1], դեկտեմբերի 12, 1991[2][1], դեկտեմբերի 14, 1991[1], դեկտեմբերի 19, 1991[1], դեկտեմբերի 20, 1991[1], դեկտեմբերի 25, 1991[1], դեկտեմբերի 27, 1991[1], դեկտեմբերի 28, 1991[1], հունվարի 10, 1992[1], հունվարի 24, 1992[1], մարտի 20, 1992[1], մարտի 24, 1992[1], ապրիլի 24, 1992[1], մայիսի 15, 1992[1] և օգոստոսի 5, 1992[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Հյուզ[3][4][5] |
Պրոդյուսեր | Ջոն Հյուզ |
Սցենարի հեղինակ | Ջոն Հյուզ[4] |
Դերակատարներ | Ջեյմս Բելուշի, Քելլի Լինչ[4][6], Էլիսոն Փորթեր[4][6], Ջոն Գեթց[6], Ֆրեդ Թոմփսոն[6], Բրենսքոմբ Ռիչմոնդ[6], Սթիվ Քարել[6], Բերք Բիրնս[6], Էդի ՄակՔլերգ[6], Ջոն Էշթոն[6], Էլի Փուգեթ[7], Բարբարա Թարբաք, Gail Boggs?, Viveka Davis? և Joe Liss? |
Օպերատոր | Ջեֆրի Լ. Քիմբել |
Երաժշտություն | Ժորժ Դելերյու |
Մոնտաժ | Փեք Փրայոր |
Պատմվածքի վայր | Չիկագո |
Նկարահանման վայր | Չիկագո |
Տևողություն | 102 րոպե |
Խուճուճիկ Սյուն (անգլ.՝ Curly Sue), Warner Brothers կինոստուդիայի արտադրած ֆիլմը, որը վարձույթի է հանձնվել 1991 թվականին։ Ջոն Հյուզի վերջին ռեժիսորական աշխատանքն է։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիլ Դենսերը (Ջեյմս Բելուշի) և նրա իննամյա աղջիկը` Սյուզանը («Curly Sue»` «Խուճուճիկ Սյու» մականունով) (Էլիսոն Փորթեր) ապրում են փողոցում` գոյատևման միջոցներ հայթայթելով մանր խաբեություններով։ Բիլն ասում է. «Մենք անում ենք դա` առանց օրենք խախտելու։ Ավելի ճիշտ` մենք չենք խախտում լավ օրենքները...»:
Մի անգամ Բիլը ոչ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է կազմակերպում, ըստ որի իրեն իբր թե մեքենա է խփում։ Այդ մեքենայի վարորդը լինում է ապահարզանների հարցով փաստաբան Գրեյ Էլլիսոնը (Քելլի Լինչ), որը հաջողակ, չամուսնացած կին է։ Գրեյը որպես ներողություն հյուրասիրում է Բիլին և Սյուին։ Շուտով նույն ստորգետնյա կայանում Գրեյը նորից մեքենայով խփում է Բիլին, այս անգամ` իրականում։ Մեղքի զգացումից նա Բիլին ու Սյուին տանում է իր տուն, ինչը ուժեղ բարկացնում է նրա ընկերոջը` Ուոլքերին։ Ըստ նրա` Գրեյը չպետք է անտուններին թույլ տար հիմարացնել իրեն, պետք էր պարզապես մի քիչ գումար տալ նրանց ու թողնել փողոցում։
Սյուզանի ու Բիլի համար ուրիշ կյանք է սկսվում, այն է` մաքուր անկողին, տնական ուտելիք ու հարմարավետություն։ Սակայն Գրեյն անհանգստանում է Սյուի զարգացման աստիճանով. ինը տարեկանում երեխան դեռևս չի կարողանում կարդալ։ Սյուն մարդկանց ապշեցնում է բարդ բառերը հեգելու կարողությամբ. նա կարողանում է հեգել «շնչահեղձություն» բառը, սակայն չի կարողանում նույնն անել պարզ «կատու» բառի հետ։ Բիլը մտադրված է հեռանալ ու շարունակել ապրել նախկին կյանքով, սակայն Գրեյը համոզում է նրան մնալ, քանզի ինքն արդեն կապվել է աղջկա հետ։ Նա Բիլի և Սյուի համար նոր հագուստ է գնում և նրանց ռեստորան է տանում, սակայն Ուոլքերը ռեստորանում նվաստացնում և վիրավորում է Բիլին, և վերջինս Սյուի հետ ստիպված է հեռանալ։ Ուոլքերի հետ վիճելով` Գրեյը փողոց է վազում ու միանում է Բիլին ու Սյուին։ Նրանք ուրախ ժամանակ են անցկացնում. Բիլն ու Սյուն, որ հիանալիորեն տիրապետում են փողոցային մանր խաբեություններին, ցույց են տալիս ապշահար եղած փաստաբան-տեսաբանին, թե ինչպես կարելի է համեղ ուտելիք ու հարմար գիշերակաց գտնել` անգամ փողոցում ապրելով։
Ավելի ուշ Բիլը խոստովանում է Գրեյին, որ իրականում Սյուն իր հարազատ աղջիկը չէ. նա պատահաբար հանդիպել է աղջնակի մորը Ֆլորիդայում, և այն բանից հետո, երբ կինը հանկարծամահ է եղել, Բիլն սկսել է հոգ տանել աղջկան, որին սիրում էր, ինչպես իր սեփական դստերը։ Երբ նա կորցրել է աշխատանքն ու գումարը, չի կարողացել ինքն իրեն ստիպել` աղջկան մանկատուն հանձնել, և սկսել է երկրով մեկ թափառել նրա հետ։ Գրեյն սկսում է հարգանք տածել Բիլի հանդեպ և որոշում է հետագայում ևս օգնել նրան։
Կյանքն սկսում է հունի մեջ ընկնել. Բիլն աշխատանքի է անցնում և որոշում է Սյուզանին դպրոց ուղարկել։ Սակայն մերժված Ուոլքներն սկսում է վրեժ լուծել Բիլից ու Գրեյից։ Նա զանգում է երեխայի իրավունքների կոմիտե, Բիլը բանտում է հայտնվում, քանի որ երբեք երեխայի օրինական խնամակալը չի եղել, իսկ Սյուզանին ուղարկում են մանկատուն։ Սակայն Գրեյը, որ բարձր որակավորմամբ փաստաբան էր, օգտագործում է իր կապերն ու անգամ դիմում է շանտաժի` ստիպելով իր հաճախորդներից մեկին` պարոն Առնոլդին, անհրաժեշտ փաստաթղթեր ձևակերպել Սյուզանի խնամակալությունն ստանձնելու համար, ինչպես նաև` գրավ է դնում` Բիլ Դենսերին ազատ արձակելու համար։ Այդ ընթացքում Ուուլքերը որոշում է հանդիպել Գրեյին նույն ստորգետնյա անցումում։ Սակայն Գրեյը, հասկանալով, որ հենց Ուոլքերն է վրեժից դրդված մատնել Բիլին ու Սյուին, մեքենայով հարվածում է նրան։ Գրեյը, Բիլն ու Սյուզանը միավորվում են ու ապրում իսկական ընտանիքի պես։
Ֆիլմի վերջում Գրեյը թողնում է փաստաբանի իր աշխատանքը, նրբաճաշակ Мерседес-500 SL ավտոմեքենան փոխարինում է աշխատանքային Jeep Cherokee-ով։ Սյուզանը, որ փողոցում է մեծացել և վաղուց ոչնչից ու ոչ ոքից չի վախենում, առաջին վախեցած քայլերն է անում անծանոթ ու անսովոր դպրոցի աստիճաններով. նրան, ինչպես և մյուս բոլոր երեխաներին, ձեռքով են անում մեքենայի մոտ կանգնած «ծնողները»։ Ֆիլմի լուսագրերի ցուցադրման ժամանակ Գրեյը, Բիլն ու Սյուն քայլում են փողոցում` ինչպես սովորական ամերիկյան ընտանիք։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջեյմս Բելուշի` Բիլ Դենսեր
- Էլիսոն Փորթեր` Խուճուճիկ Սյու (Սյուզան Դենսեր)
- Քելլի Լինչ` Գրեյ Էլլիսոն
- Ջոն Գետց` Ուոլքեր Մաքքորմիք
- Ֆրեդ Թոմփսոն` Բեռնարդ Օքսբար
- Կամերոն Թոր` ավագ մատուցող
- Բրանսկոմբ Ռիչմոնդ` Ալբերտ
- Սթիվ Կարել` Տեսիո
- Բերկ Բայրնս` բժիշկ Մաքսվել
- Էդի ՄաքՔլարգ`Առնոլդի քարտուղարուհին
- Գեյլ Բոգգս` Էնիզ Հոլլ
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմն առաջին անգամ էկրան է բարձրացել նոյեմբերի 2-ին` հավաքելով $4,974,958 հասույթ 1634 էկրանների վրա[8][9]։ Չնայած հիմնականում բացասական արձագանքներին` հաջորդ շաբաթ-կիրակի օրերին հասույթն ավելացել է 7%-ով` հասնելով $5.3-ի և այդ ցուցանիշով մնալով երկրորդ տեղում[9]։ Երրորդ հանգստան օրերին այն շարունակել է ցուցադրվել նույն թվով էկրանների վրա և հասույթի ցուցանիշով գրավել է առաջին տեղը` գերազանցելով առաջին և երկրորդ շաբաթների ցուցանիշները[9]։ Կանադայում և ԱՄՆ-ում վերջնական ունեցել է $33,691,313 հասույթ[9]։
Warner Home Video-ն ֆիլմը DVD ձևաչափով թողարկել է 2004 թվականի հունիսի 1-ին` Փորթերի հատուկ ներկայացմամբ ու մեկնաբանություններով։
Ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը կինոքննադատների կողմից հիմնականում բացասական արձագանքների է արժանացել։ Լենարդ Մալթինն իր Movie Guide-ում չորսից 1.5 միավոր է տվել ֆիլմին ու այն կոչել «Ջոն Հյուզի բանաձևային ֆիլմ, որտեղ բանաձևը չի աշխատում»[10]։ Halliwell's Film Guide-ը ֆիլմն անվանել է «սարսափելիորեն սենտիմենտալ և մանիպուլատիվ»[11]։
«Խուճուճիկ Սյուն» ունի 13% վարկանիշ` ըստ Rotten Tomatoes կայքի` հիմնված 15 ակնարկների վրա։ CinemaScore-ի հարցման արդյուքնում լսարանը ֆիլմին տվել է "B+" գնահատականը` ըստ A+-ից մինչև F սանդղակում[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Internet Movie Database — 1990.
- ↑ film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
- ↑ http://www.imdb.com/title/tt0101635/
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 https://www.siamzone.com/movie/m/1544
- ↑ http://www.filmaffinity.com/es/film798694.html
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 http://www.imdb.com/title/tt0101635/fullcredits
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «House Party 2` Tops At Box Office». Chicago Tribune. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 «Curly Sue»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- ↑ Maltin, Leonard (2008). «Curly Sue». Leonard Maltin's Movie Guide 2009. Signet Books. էջ 304. ISBN 978-0-452-28978-9.
- ↑ Gritten, David, ed. (2007). «Curly Sue». Halliwell's Film Guide 2008. Hammersmith, London: HarperCollins Publishers. էջ 276. ISBN 0-00-726080-6.
- ↑ «Cinemascore». CinemaScore. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի գրախոսական Ռոջեր Էբերթ
- Ֆիլմի գրախոսական Վաշինգտոն Փոստ
- «Խուճուճիկ Սյուն»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Խուճուճիկ Սյուն(անգլ.) ֆիլմը «AllRovi» կայքում:
- Curly Sue(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
|
- Չիկագոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1990-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1990-ականների անգլերեն ֆիլմեր
- 1991 ֆիլմեր
- Warner Bros. ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռոմանտիկ կինոկատակերգություններ
- Դրամա ֆիլմեր
- Ընտանեկան ֆիլմեր
- Կինոկատակերգություններ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Չիկագոյում